Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մահարձանը բերել-դրել են քաղաքի կենտրոնում

Հարություն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. Մահարձանը բերել-դրել են քաղաքի կենտրոնում
02.12.2013 | 15:39

Հիշում եմ, երբ Երևանի կենտրոնում պետք է տեղադրվեր Առնո Բաբաջանյանի արձանը, ի՜նչ աղմուկ բարձրացավ: Իրականում այդ գործը, հեղինակի` Բեջանյանի լավագույն ստեղծագործություններից մեկն էր: Սակայն անտեղի, արհեստականորեն բարձրացված աղմուկը ստիպեց հեղինակին արձանի վրա, ըստ իս, անտեղի և անիմաստ որոշակի փոփոխություններ իրականացնել: Այսօր բացվեց «Հայ-ռուսական բարեկամության խաչ» հուշարձանը, որը, կարծես, Թոխմախի գերեզմանատնից «պռակատով» բերած լինեն: Ես դեմ չեմ ո՛չ հայ-ռուսական, ո՛չ հայ-ֆրանսիական, ո՛չ հայ - չգիտեմինչական հուշարձաններին, բայց ցավ է, երբ Երևանը լցվում է անճաշակ, հապճեպ պատրաստված, անդեմ արձաններով: Այնպիսի տպավորություն է, որ գերեզմանի մահարձանը բերել ու դրել են քաղաքի կենտրոնում: Հիմա, նայեք, մեծ կոմպոզիտորի հիշատակին կերտված քանդակին և սրան: Ո՞ւր են այն ճղճղացողները, որ այդքան դառնություն «պարգևեցին» հրաշալի քանդակագործին: Իսկ, որ ամենակարևորն է, քաղաքապետարանը, գլխավոր ճարտարապետը, ճարտարապետների միությունը արդյո՞ք տեղյակ էին այս «մահարձանի» նախագծից և արդյո՞ք հավանություն էին տվել: Եթե տվել էին, ե՞րբ է դա եղել:

Դիտվել է՝ 3623

Մեկնաբանություններ